ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
- Գլխավոր
- ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
- ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Որակի նախնական հսկողությունը ներառում է արտադրական գործընթացի միջհոսքագծային հսկողություն։ Յուրաքանչյուր արտադրական հոսքագիծ ունի իր որակի նախնական հսկողության պատասխանատուն։
Որակի հսկողությունը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը միջանկյալ հսկողությունն է, որն իրականացվում է նախնական դետալների որակիստուգմամբ։
Երկրորդ մասն արդեն պատրաստի արտադրանքի որակիհսկումն է նախքանվերջնական ստուգումը։
Որակի հիմնական հսկողությունն առանձին ստորաբաժանում է, որն անմիջականորեն ենթարկվում է ընկերության տնօրինությանը։ Այս ստորաբաժանումը պատասխանատու է յուրաքանչյուր արտադրանքի վերջնական որակի համարմինչ պահեստ հանձնելը։
Տարբեր բրենդերի արտադրությանգործընթացում ներգրավվում են նաև պատվիրատուի կողմից որակավորված մասնագետներ, որոնք որակի ընտրանքային հսկողություն են իրականացնում մինչ ապրանքների մատակարարումը դեպի Իտալիա։