- Գլխավոր
- Բրենդ
Բրենդ
Արտադրամասում կարվում են աշխարհահռչակ բրենդերի հագուստներ, որոնց շարքում իր ուրույն տեղն է գտնում «Արտադրված է Հայաստանում» պիտակը։

Prada
Ամենաազդեցիկ իտալական բրենդն աշխարհում,որի կողմից թողարկված հագուստների մասին երազում են շատ կանայք։
Ինչպես պատմական իտալական ապրանքանիշները, PRADA-ն նույնպես ծագել է փոքր ընտանեկան խանութից։Ամենահաջող բրենդի պատմությունը սկսվում է 1913 թ-ին Միլանում։ Այդ ժամանակ Մարիո եւ Մարտինո Պրադա եղբայրները կաշվե պայուսակների եւ աքսեսուարների փոքրիկ բուտիկ բացեցին ու այն անվանեցին Fratelli Prada (Պրադա եղբայրներ։) Կարճ ժամանակում ընտանեկան բիզնեսը մեծ ճանաչում ստացավ ողջ Եվրոպայում, ավելի ուշ՝ նրա սահմաններից դուրս նույնպես ի շնորհիվ Մարիոյի կնոջ՝ Լուիզայի, ում ձեռքին էր այդ բիզնեսի ղեկը, որը 1978 թ․ սկսեց կառավարել Մարիոյի ամենափոքր թոռնիկը՝ Միուչչան Պրադան( Miuccia Prada)։ Քաղաքագիտության ու փիլիսոփայության դոկտորը, պարզվեց նաեւ տաղանդավոր նախաձեռնող է։ Բրենդի առաջխաղացման եւ զարգացման գործում մեծ դեր խաղաց հատկապես Միուչչայի ամուսինը, Պատրիցիո Բերտելլին(Patrizio Bertelli), ում նա հանդիպեց դեռ 1977թ․։ Նա այդ ժամանակ զբաղվում էր կաշվե իրերի վաճառքով եվրոպական եւ իտալական շուկայում: Միուչչայի հարուստ կենսափորձ ունեցող նորարական միտքը եւ Բերտելլի-ի ձեռնարկատիրական ինտուցիան օգնեցին ընդլայնել Prada բիզնեսը։
Կանացի հագուստի 1–ին տարեկան հավաքածուն ցուցադրվեց 1989թ․՝ Միլանում, իսկ ավելի ուշ լույս տեսավ նաեւ տղամարդկանց՝ հագուստի, կոշիկի ու աքսեսուարների հավաքածուն։ Միուչչիայի ստեղծած մոդելները կարծես թե 2-րդ շունչ պարգեւեցին նորաձեւության աշխարհին եւ ահա այդպիսով 1980-1990 ական թթ․ «Prada» ապրանքանիշը յուրօրինակ բումի արժանացավ։ Այն այսօր մասնագիտացված է կանանց ու տղամարդկանց շքեղ դասի հագուստի, կոշիկի, ակնոցների, օծանելիքի, կոսմետիկայի, ինչպես նաեւ աքսեսուարների արտադրության մեջ։ Այո, այն թանկ է, որակով, ներկայանալի, բայց միեւնույն ժամանակ հասարակ, որը տալիս է բացառապես որակյալ արտադրանք ու տարբերվում է իր նորբ ոճով ու պրակտիկ շքեղությամբ։
Միուչչան համոզված է,որ իսկական հաջողության համար բավարար չէ արտադրել միայն կոշիկ, պայուսակներ կամ հագուստի հավաքածուներ թողարկել, իսկապես լավ բրենդը պարտավոր է իր հաճախորդին ամբողջական կերպար նվիրել, որը բաղկացած է բազմաթիվ գրավիչ, յուրօրինակ դետալներից։

Maxmara
1947թ․-ին Իտալիայի Ռեջո Էմիլյա քաղաքում Աքիլե Մառամոտին, ոգեշնչվելով մոր՝ դերձակության հանդեպ ունեցած սիրով, սկսեց զբաղվել բարձր դասի համար նախատեսված անհատականհագուստների դիզայնով։ Մառամոտին առաջիններից էր, ով հասկացավ, որ նորաձևության ապագան դիզայներական բարձրորակ հագուստի զանգվածային արտադրության մեջ է:
Հետագայում 1951-ին նա հիմնեց «MaxMara» նորաձևության տունը։ Բրենդի անվան «Mara» մասնիկըկապվում է նրա ազգանվան հետ, իսկ «Max»-ը՝ ի պատիվ կոմս Մաքսի, ով հայտնի էր որպես ալկոհոլի հանդեպ սեր ունեցող, սակայն նորաձևությանը հետևող մի կերպար։
Մառամոտին սկսեց բարձրորակ բաճկոնների շարքով՝ ոգեշնչված ֆրանսիական բարձր նորաձևությամբ։ Այսօր «MaxMara» - ն աշխարհի խոշորագույն նորաձևության տներից մեկն է, որը շքեղության, ոճի և որակի չափանիշ է, հանդիսանում է բարդ և նուրբ կերպարով էլեգանտ կնոջ բոլոր քմահաճույքներին համապատասխան, ինչպես նաև ժամանակակից կյանքին համահունչ բրենդ։

Peuterey
«Peuterey» ապրանքանիշը ստեղծվել է 2002թ.-ին՝ ոգեշնչվելով Ալպերի
Մոնբլան լեռնաշղթայի անունից: Այս բրենդը ներկայացնում է գործնական, ունիվերսալ և ժամանակինչենթարկվողսպորտայինհագուստի ոճի գաղափարը։

Dainese
Սպորտային պաշտպանիչ հագուստի արտադրության առաջատարների շարքում է «Dainese» բրենդը,որընախատեսված է մոտոցիկլավարների, դահուկորդների և լեռնային հեծանվորդների համար:70-ական թվականներին Իտալիայի Վիչենցա քաղաքում հիմնադրված այս ընկերությունը մեծվերելք ապրեցշնորհիվ իր արտադրանքի բարձր որակի,և այսօր այն հանդիսանում է «MotoGP»-ի, «Superbike»-ի հեծանվորդների աշխարհի չեմպիոնատի հովանավոր: